Նինոծմինդայում վատ ճանապարհներն ու պարտադիր տեխզննումը դժգոհություն են առաջացնում

Նինոծմինդայում վատ ճանապարհներն ու պարտադիր տեխզննումը դժգոհություն են առաջացնում

Նինոծմինդա քաղաքում ճանապարհների վատ վիճակը շարունակում է մնալ լուրջ և չլուծված խնդիր։ Մասնավորապես՝ Ազատություն–Կարլ Մարքս, Ազատություն–Սպանդարյան և Ազատություն–Պուշկին փողոցների՝ խաչմերուկների հատվածներում ճանապարհի վրա առկա են խոշոր փոսեր, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում երթևեկության համար։

Փետրվարի 25-ին բնակիչների շրջանում NOR-ի լրագորղները անցկացրեցին փոքրիկ հարցում, իմանալու համար նրանց կարծիքը Նինոծմինդայի ճանապարհների իրավիճակների վերաբերյալ։

Ըստ հարցվածների՝ փոսերով ու քանդված ճանապարհներով երթևեկելը հաճախ հանգեցնում է ավտոմեքենաների անսարքությունների և մեքենաների վերանորոգումը մեծ ծախսերի հետ է կապված։

Քաղաքի բնակիչները դժգոհում են նաև պարտադիր տեխզննման գործընթացից։ Նրանց կարծիքով՝ երբ ճանապարհները գտնվում են այսքան վատ վիճակում, անարդար է պահանջել, որ մեքենաները լինեն իդեալական տեխնիկական վիճակում։

«Եթե ճանապարհները չեն համապատասխանում նորմերին, ինչպե՞ս կարող են մեքենաները չվնասվել։ Թող գոնե տեխզննման պահանջը հանեն կամ ժամանակավորապես կասեցնեն», -նշում են վարորդները։

Որոշ բնակիչներ ընդգծում են, որ խնդիրը նոր չէ․ «Աշխատանքներ են տարվում, որը գովելի է, բայց գոնե մինչև աշխատանքների ավրատվելը փոսալցում կատարեն»,- նշում է վարորդը։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Նինոծմինդայում վատ ճանապարհներն ու պարտադիր տեխզննումը դժգոհություն են առաջացնում

Ֆոտոշարք․

Տեսանյութ․