Ղալաչայի տարածքը ավիրված է

Ղալաչայի տարածքը ավիրված է

Ղալաչայի տարածքը հայտնվել է անմխիթար վիճակում։ Բնակչի տարածած տեսանյութի համաձայն՝ մանկական խաղահրապարակը ամբողջությամբ ավերված է՝ խաղասարքերը տապալված են գետնին, մի շարք հատվածներ՝ կոտրված ու վնասված։ Տարածքում տեղադրված նստարանները նույնպես կողաշրջված են։

Պարզելու համար՝ արդյոք նախատեսվում են վերանորոգման աշխատանքներ, փորձեցինք կապ հաստատել Նինոծմինդա քաղաքի ենթակառուցվածքների բաժնի պետ Արմեն Բդոյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Թե ինչ ճակատագիր կունենա Ղալաչայի տարածքը, առայժմ մնում է անորոշ։