Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան

Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 31-ի հրամանագրով Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան։

Այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները: Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Իսկ Ռուբեն Սադոյանի թեկնածության վերաբերյալ նշվում էր, որ նրա թեկնածության հարցում ակտիվ լոբբինգ է արել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ռուբեն Սադոյանի կենսագրությունը՝

Ծնվել է 1968թ. հունիսի 22-ին Երեւանում:

1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ֆինանսիստ-տնտեսագետ:

1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ, 1990-1994թթ.` ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետեւ տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ, 1994-1996թթ.` «Վահունի» ՍՊԸ-ում` տնօրեն, 1996-2000թթ.` «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում` տնօրեն, 2000-2001թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության եւ հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ, 2002թ.` «Երեւանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում` տնօրեն, 2002-2003թթ.` «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում` տնօրեն, 2003-2004թթ.` «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ փոխտնօրեն:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 9 ընտրատարածք): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



Opinion, pooling and voting