
Այսօր՝ փետրվարի 27-ին, ուժգին քամու և առատ ձյան տեղումների պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի որոշ գյուղեր փակ են, որուշներն էլ դժվարանցանելի։ Մասնավորապես փակ են Սամեբա, Փ․ Խանչալի և Թորիա գյուղ տանող ճանապարհները։

Գյուղի սկզբնամասից սկսած փակ է ցածր մեքենաների համար, իսկ բարձր մեքենաների համար ճանապարհը որոշ հատվածներում դժվարանցանելի է։
Գյուղը նաև հոսանքազրկված է։
Ըստ տեղեկությունների դժվարանցանելի է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա, Ղաուրմա, Մամզարա գյուղեր տանող ճանապարհները։

