Ախալքալաքի նախկին դատախազին, ով Ախալքալաքի նորընտիր քաղաքապետ Յուրիկ Հունանյանն է, մեղադրում են գողություն կատարած անձանց հետ հնարավոր գործարքի մեջ գտնվելու համար:
Սա կասկածելի պատմություն է, որում տուժող և մեղադրվող կողմերը միակարծիք են: Այս մասին գրում է Ռուսթավի 2 հեռուստաընկերության կայք էջը:
Տարիներ առաջ Ախալքալաքում տեղի ունեցած գողության արդյունքում երեք անձ է ձերբակալվել: Նրանց նկատմամբ առաջադրվել է 40 հազար դոլար արժողությամբ ոսկու գողության մեղադրանք: Նրանից երկուսը ազատ են արձակվել քննության արդյունքում և միայն մեկն է հայտնվել բանտում:
Գողության ենթարկված ընտանիքը պնդում է, որ քննության վարույթի փաստաթղթերն իրենք չեն ստորագրել և փաստաթղթերը դատախազներն են կեղծել:
Միակ դատապարտյալն էլ իր հերթին ասում է, որ իրեն դատախազներն են ստիպել մեղքն իր վրա վերցնել: Ավելին, դատապարտյալը նշում է, որ գողության ժամանակ նա արդեն բանտում է գտնվել և գողությանը ոչ մի կերպ մասնակից չի եղել:
Գողացված զարդերը գտնել չի հաջողվել:
Տուժողը և դատապարտյալը միևնույն կասկածն ունեն, որ դատախազները իրական գողություն կատարողների հետ համաձայնության են եկել և գողության ավարից բավականին օգուտ են ստացել:
Տուժող ընտանիքը նշում է, որ երբ գողությունը կատարվեց և սկսվեց գործի քննությունը, Ախալքալաքի գլխավոր դատախազը այժմյան նորընտիր քաղաքապետ Յուրիկ Հունանյանն է եղել և առանց նրա հովանավորության և համաձայնության գործը քննող դատախազները որոշում կայացնել չէին կարող:
Նյութի սկզբնաղբյուրը http://www.rustavi2.ge կայքն է