Վրաստանի որ ճանապարհներն են փակ վատ եղանակի պատճառով

Վրաստանի որ ճանապարհներն են փակ վատ եղանակի պատճառով

Վատ եղանակը խնդիրներ է առաջացրել Վրաստանի ճանապարհներին, ինչի հետևանքով մի շարք հատվածներում սահմանափակվել է երթևեկությունը։

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին՝ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ, ձնահոսքերի բարձր ռիսկի պատճառով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Մլետա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառների։

Մյուս ուղղություններով կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակված է Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստաֆոնի մայրուղում, Ախալցիխե-Վալե մաքսային կետի հատվածում, Ախալցիխե-Նինոծմինդա և Ախալքալաք-Կարծախ ճանապարհներին, Սաչխերե-Օնի ճանապարհին, Խաշուրի-Ախալցիխե-Վալե մայրուղու 85-104-րդ կիլոմետրերում, Նաքերալա լեռնանցքում, ինչպես նաև Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի մայրուղու Ջվարի-Ուշգուլի հատվածում։

Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին, Փարվանայի լեռնանցքում, Բաթումի-Ախալցիխե ճանապարհի Գոդերձի հանգստավայր-Ուտկիսուբանի հատվածում, ինչպես նաև Կալա-Ուշգուլի և Մելե-Լասդիլի հատվածներում ժամանակավորապես սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին թույլատրվում է միայն ամենագնաց մեքենաների երթևեկությունը։