Կայացավ սակրեբուլոյի նախկին կազմով վերջին նիստը

Կայացավ սակրեբուլոյի նախկին կազմով վերջին  նիստը

Հոկտեմբերի 31-ին կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախկին կազմով վերջին նիստը:

Նիստի օրակարգում տրված էր մեկ հարց, որը վերաբերում էր 2017թ. տեղական բյուջեի մասնակի փոփոխությանը:

7000 լարիով մեծացվել է բյուջեում ենթակառուցվածքներին ուղղված ծախսային մասը: Նախատեսված է 7000 լարի գումարով վերանորոգել Գորելովկա գյուղի մանկապարտեզը: 3500 լարիով ավելացվել է սակրոբուլոյի բյուջեի ծախսային մասը բենզին ձեռք բերելու նպատակով:

Բացի բյուջեի փոփոխության մասին թեմայից, սակրեբուլոյի պատգամավորները քննարկեցին նաև իրականացվելիք շինաշխատանքները, որոնք դեռևս ավարտին չեն հասցված, իսկ դրանցից մի քանիսի նույնիսկ մեկնարկը չի տրված: Անորակ կերպով են կատարված մինի մարզադաշտերի կառուցման և Երևանյան փողոցի կոյուղու հորանցքների հետ կապված աշխատանքները: Դեռևս չեն սկսվել Թորիա և Ժդանովական գյուղերի ճանապարհների հարթեցման աշխատանքները: Պատգամավորների խոսքով մինչ այս պահը ծրագրված 36 աշխատանքներից ավարտին են հասցված 7-ը:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.



Opinion, pooling and voting