
Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանված է Միացյալ Նահանգների և Իսրայելի հասցրած հարվածներից հետո:
Հայտարարելով երկրի 86-ամյա առաջնորդի մահվան մասին՝ պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ սկսվում է 40-օրյա սուգ, և գրասենյակներն ու բիզնեսները 7 օր փակ են լինելու:
Պետական հեռուստատեսությունը տեղական ժամանակով ժամը 5-ին հաղորդելով Խամենեիի մահվան մասին, չի հիշատակել ԱՄՆ և Իսրայելի օդային հարվածները:
Պետական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ գերագույն առաջնորդը սպանվել է իր գրասենյակում, և ոչ թե բունկերում թաքնված, ինչպես որոշ հաղորդումներ են պնդում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասերզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրը։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հարվածել են Իրանին: Իրանը ևս պատասխան հարվածներ է հասցրել:
Azatutyun.am

