Կյանքից հեռացավ Հարություն Արտյուշի Գյուլասարյանը ծնված 1962 թվականին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում։
Համբարձում Գյուլասարյանի ընտանիքը խոր վշտով սգում է սիրելի հորեղբոր որդու Հարություն Գյուլասարյանի մահը։
Ընտանիքը կիսում է կորստի ցավը և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր հարազատներին ու մտերիմներին։
Աչքերս են թաց, շուրթերս են դողում՝
Սիրտ իմ, քեզ նորից ցավով են բարձել,
Բանաստեղծության ամեն մի տողում
Արցունքի խեղդող կաթիլ է սառցե։
Սիրտ իմ մոլորված, սիրտ անբարեկամ,
Իմ կրծքում կռած վշտերի սրվակ,
Դժբախտ լինելու համար քեզ, ցավոք,
Պետք չէ այլևս հարմար պատրվակ։