
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացվում են սեղանի խաղերի ավանդական շրջանային առաջնությունը։
Այսօր՝ մարտի 2-ին, Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում ընթանում են սեղանի խաղերի շրջանային առաջնությունը՝ նարդի (կարճ), դոմինո (զույգերով), շաշկի և շախմատ մրցաձևերով։
Մրցույթը տեղի են ունենում Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու «Վրացական երազանք» և «Ժողովրդի ուժ» խմբակցությունների նախաձեռնությամբ։
Խաղերի եզրափակիչ փուլը նախատեսված է մարտի 7-ին։
Մրցաշարին մասնակցելու համար տարիքային սահմանափակում, գենդերային տարբերակում կամ սահմանափակ կարողություններով անձանց տարանջատում նախատեսված չէ, առաջնությունը բաց է բոլոր ցանկացողների համար։





