
Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոմայրուղու կմ93-կմ107 (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում վերականգնվել է թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը, մինչդեռ կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով:

