Հեշտիա գյուղում բացվեց կրթամշակութային նոր կենտրոն

Հեշտիա գյուղում բացվեց   կրթամշակութային նոր կենտրոն

Հոկտեմբերի 31-ին Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Կարդինալ Աղաջանյանի անվան կրթա-մշակութային մանկապատանեկան կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Մանկապատանեկան կենտրոնի նպատակն է լինելու կարիքավոր ընտնիքների երեխաների կրթումն ու զարգացումը:

Բացման արարողությանը ներկա էին Արևելյան Եվրոպայի Հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Ռաֆայել Ֆրանցիսկ Մինասյանը, Վատիկանի դեսպանության քարտուղար Բլացկ Մաննատան, Կարիտաս կազմակերպության ներկայացուցիչը և Հեշտիա գյուղի բնակիչներ:

Կարիտաս բարեգործական կազմակերպությունը Վրաստանում գործում է 1994թ.-ից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց “Կարիտա Վրաստան” կազմակերպության ղեկավար Անահիտ Մխոյանը, կազմակերպությունը ֆինանսական աջակցություն ստանում է անհատներից, կաթոլիկ եկեղեցիներից և Կարիտաս կազմակերպության մյուս մասնաճյուղերից: Անահիտ Մխոյանի խոսքով` ստացված այդ օգնությունը նրանք տրամադրում են Վրաստանի կարիքավոր բնակիչներին: Հեշտիայի նորաբաց կենտրոնը ևս սոցիալական և կրթական ծրագրեր է իրականացնելու գյուղում:
Մինչ այս Կարիտասը բարեգործություն էր իրականացնում միայն Թբիլիսի քաղաքում:

Կարդինալ Աղաջանյանի անվան կրթա-մշակութային կենտրոնում Հեշտիայի և հարակից գյուղերի երեխաները կարող են սովորել վրացերեն և անգլերեն, ինչպես նաև ձեռք բերել համակարգչային հմտություններ: Կենտրոնում կբացվեն նաև գորգագործության և ձեռագործության խմբակներ:

Մանրամասները լսեք նյութում.



Opinion, pooling and voting