Նինոծմինդայի մայթերի և փողոցների իրավիճակը

Նինոծմինդայի մայթերի և փողոցների իրավիճակը

Նինոծմինդա քաղաքում առատ տեղումներից հետո մայթերի վիճակը որոշ հատվածներում շարունակում է անհարմարություններ առաջացնել հետիոտների համար։ Քաղաքի տարբեր փողոցներում մայթերը դժվարանցանելի են, իսկ առանձին հատվածներում՝ սառցակալած, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում բնակիչների համար։

Հատկապես խնդիրներ են նկատվում Ազատության փողոցում՝ լուսարձակների տակ գտնվող հետիոտնային անցման հարակից տարածքում։ Մայթը որոշ հատվածներում անհարթ է և դժվարանցանելի, իսկ սառցակալման պայմաններում տեղաշարժվելը դառնում է առավել բարդ ու ռիսկային։

Նշենք նաև, որ Նինոծմինդայի բարձրահարկ շենքերի կտուրներից ինչպես նաև կենտրոնական փողոցներին հարակից խանութների կտուրներից հսկայական սառցե քուլաներ են կախված, որոնք ամեն պահի կարող են ընկնել անցորդների վրա։ Բացի այդ, Նինոծմինդայի որոշ փողոցներ սառցակալած են և աղաավազային խառնուրդով մշակված չեն։