
Նինոծմինդայի մունիցիպալիտետում նախատեսվում են ներքին ճանապարհների ասֆալտապատման և վերականգնման լայնածավալ աշխատանքներ։ Հայտարարվել է մրցույթ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ․ Խանչալի, Մեծ Գոնդուրա և Փոքր Գոնդուրա գյուղերի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար ։
Ընդհանուր առմամբ, մրցույթի նախագծերի արժեքը կազմում է 2,667,208 լարի՝ 5 տոկոսը հատկացվում է մունիցիպալ բյուջեից՝ 95 տոկոսը պետական։
Փ․ Խանչալի գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 805,889 լարի։ 2026 թվականին նախատեսվող աշխատանքների մոտավոր արժեքը կազմում է 500,000 լարի։
Այդ գումարից՝
2027 թվականին աշխատանքների իրականացման համար կհատկացվի 305,889 լարի։
Մեծ Գոնդուրա գյուղի ներքին ճանապարհների վերականգնման նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,077,000 լարի։ 2026 թվականին իրականացվելիք աշխատանքների գնահատված արժեքը կազմում է 500,000 լարի։
2027 թվականին նախատեսվում է հատկացնել 577,000 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Փոքր Գոնդուրա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր գնահատված արժեքը կազմում է 784,319 լարի։
2026 թվականին նախատեսվող աշխատանքների արժեքը կազմում է 400,000 լարի ։
2027 թվականին աշխատանքների համար կհատկացվի 384,319 լարի։

