Ոչ վաղ անցյալում ասֆալտապատված Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի Կիրով, Փիրոսմանի, Կերցխովելի և Միկոյան փողոցներում կոյուղու հորանցքները բաց էին թողնվել ասֆալտապատումն իրականացրած “Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերության կողմից` հետագայում դրանք ասֆալտի բարձրության մակարդակին հասցնելու նպատակով:
Այդ աշխատանքները բավականին երկար ժամանակ դադարեցված էին, ինչը առաջացրել էր բնակիչների դժգոհությունը: Մասնավորապես բնակիչները բողոքում էին որ հորանցքների փոսերը խոչընդոտում են ավտոմեքենաների երթևեկությանը:
Սյժմ արդեն այդ խնդիրը վերացված է: Ճանապարհաշինական ընկերությունը նշված բոլոր փողոցներում իրականացրել է հորանքցքների ասֆալտապատում` դրանց մակարդակը հավասարեցնելով ասֆալտի մակարդակին: