Իրանը գիշերը երեք բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը գիշերը երեք բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ Իրանից բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է The Times of Israel-ը։

Հրապարակման համաձայն՝ սիրեններ են հնչել կենտրոնական Իսրայելում և Արևմտյան ափի հյուսիսում։

Նշենք, որ գիշերը Իրանից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռային հարձակում է իրականացվել։ Այս պահին առկա տեղեկությունների համաձայն՝ հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել։