«Դժվար է հասկանալ՝ որ գույնն է վառվում»․ Նինոծմինդայում երկու խաչմերուկում նոր լուսացույցեր կտեղադրվեն

«Դժվար է հասկանալ՝ որ գույնն է վառվում»․ Նինոծմինդայում երկու խաչմերուկում նոր լուսացույցեր կտեղադրվեն

Նինոծմինդայի քաղաքապետարանը հայտարարել էր մրցույթ՝ քաղաքի երկու կարևոր խաչմերուկներում լուսացույցերի տեղադրման նախագծի պատրաստման համար։ Մասնավորապես՝ Ազատություն և Պուշկին փողոցների, ինչպես նաև Ազատություն և Հովսեփյան փողոցների խաչմերուկներին, որտեղ նախատեսվում է տեղադրել նոր կարգավորող լուսացույցեր։

Մեկնարկային առաջարկի գինը կազմել է 20,000 լարի։ Արդյունքում հաղթող է ճանաչվել «Ճանապարհային երթևեկության գիտական կենտրոն»-ն։

Նշված խաչմերուկներում լուսացույցերի տեղադրումը վաղուց քննարկվող խնդիր է, հատկապես Ազատություն և Հովսեփյան փողոցների խաչմերուկում։

Այսօր՝ մարտի 5-ին Նինոծմինդայի բնակիչներից մեկը դիմեց NOR-ին դժգոհելով, որ երթևեկելիս լուսացույցի լույսը տեսանելի չէ և դժվար է հասկանալ, թե որ գույնն է վառվում։ Նրանց խոսքով՝ դա կարող է վտանգավոր իրավիճակներ ստեղծել ճանապարհին և անհամբեր սպասում են լուսացույցերի վերանորոգմանը։

Նախագծի պատրաստումից հետո կհայտարարվի առանձին մրցույթ լուսացույցերի ձեռքբերման և տեղադրման համար։ Այս նպատակով Նինոծմինդայի քաղաքապետարանի բյուջեից նախատեսված է հատկացնել 400,000 լարի։

Մանրամասները նախորդ նյութում՝

В Ниноцминде обновят светофоры