Խոր վշտով տեղեկացանք Անահիտ Մարկոսյանի սիրելի մոր մահվան մասին։
Ժդանովականի հանրային դպրոցի անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Անահիտ Մարկոսյանին և նրա ընտանիքին՝ այս ծանր ու անդառնալի կորստի կապակցությամբ։ Մոր կորուստը ամենածանր վշտերից է, և այդ ցավը կիսում ենք ձեզ հետ՝ մաղթելով հոգու ամրություն, համբերություն և ուժ։
…Միայն հողի հետ կարող եմ չափել
Սիրտը մայրական հավերժ բարեգութ,
Հավերժ սիրառատ և հավերժ անսուտ,
Միայն հողի հետ կարող եմ չափել:
Ու եթե անսուտ այս հողի վրա
Հազար ձևերով կյանքն է բողբոջում,
Այդ նրանից է,որ ծոցում նրա
Հավերժ կենդանի մոր սիրտն է ննջում: