
Wizz Air-ը ավիաընկերությունը հաստատել է, որ դեպի Իսրայել, Դուբայ, Աբու Դաբի և Ամման չվերթերը կդադարեցվեն մինչև մարտի 16-ը։
Ըստ ավիաընկերության՝ շարունակում են հետևել ստեղծված իրավիճակին և մշտական կապի մեջ են տեղական և միջազգային իշխանությունների, ավիացիոն անվտանգության գործակալությունների և կառավարական համապատասխան կառույցների հետ։
«Գործառնական որոշումները մշտապես վերանայվում են, և թռիչքների ժամանակացույցը կարող է փոխվել՝ կախված իրավիճակի զարգացումից։
Ուղևորների, անձնակազմի և ինքնաթիռների անվտանգությունը մնում է Wizz Air-ի գերակա խնդիրը։ Ընկերությունը տեղյակ է պատճառված խափանումների մասին և շնորհակալություն է հայտնում իր ուղևորներին ըմբռնողականության համար։ Ավիաընկերությունը կապ կհաստատի տուժած ուղևորների հետ և կտեղեկացնի առկա այլընտրանքների մասին», — նշել է ավիաընկերությունը։

