Աբխազիայի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հնարավոր է, եւ վրացական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել եւ այդ առումով Վրաստանի եւ Հայաստանի միջեւ որեւէ տարաձայնություն չկա: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնումը՝ հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացման ֆոնին:
Իվանիշվիլիի խոսքով՝ մեծ մասամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը կապված է Ռուսաստանի դիրքորոշման հետ: Նա նաեւ նշել է, որ Վրաստանն այդ ուղղությամբ գործադրում է բոլոր ջանքերը:
Իր հերթին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում է: «Այսօրվա հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք նաեւ այդ հարցը. Հայաստանը շահագրգռված է այդ հարցի լուծմամբ»,-ասել է Սարգսյանը:NEWS.am