Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում խմելու ջրի խնդրի լուծման նպատակով Դիլիֆ գյուղում կտեղադրվի ջրամղիչ պոմպ:
Նշենք, որ ջրի խնդիրը էլ ավելի խնդրահարույց է հատկապես Երևանյան փողոցի բնակիչների համար: Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի սպասարկման կենտրոնը հավելյալ ջրագիծ անցկացրեց այս փողոցում, այնուամենայնիվ ջրի խնդիրը չլուծվեց:
Ջրամղիչ պոմպի տեղադրումից հետո էլեկտրաէներգիայի վարձի վճարումը խնդիրներ ստեղծեց բնակիչների համար, քանի որ ամսեկան վճարը կազմում է 3000 լարի: Բնակիչները մունիցիպալիտետի ղեկավարությունից խնդրում են լուծել էլեկտրաէներգիայի վարձի վճարման հարցը: Բնակիչները նաև ցանկանում են, որ լինի մեկը, ով կհետևի ջրի մատակարարման գրաֆիկին:
Արդյոք Դիլիֆ գյուղում ջրամղիչ պոմպի տեղադրումը կլուծի Խոջաբեկ թաղամասի ջրի անբավարարության հարցը, պարզ կլինի մի քանի օրից: