
Դժվար օդերևութաբանական պայմանների (սահմանափակ տեսանելիություն և ձնաբք) պատճառով, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հանրապետական ավտոմայրուղու կմ94-կմ110 (Փարվանայի լեռնանցք) հատվածում ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը: Նույն ավտոմայրուղու կմ110-կմ146 հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է:

