
Նինոծմինդա քաղաքի Ազատություն հասցեում, բազմաբնակարան շենքի հարևանությամբ, երեկ՝ մարտի 5-ին, նկատվում էր ջրի արտահոսք։
Այսօր՝ մարտի 6-ին տարվում են աշխատանքներ խնդրի վերացման ուղղությամբ։
Ավելի վաղ NOR-ը լուսաբանել էր նաև Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցում արձանագրված ջրի արտահոսքի դեպքը և պաշտոնական նամակ էր ուղարկել Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերություն։
Ստացված պատասխանում նշվում էր․
«Տեղեկացնում ենք, որ «Վրացական միացյալ ջրամատակարարման ընկերություն» ՍՊԸ-ն մինչև այս շաբաթվա վերջ կապահովի Նինոծմինդայի Կարլ Մարքս փողոցի ջրամատակարարման ցանցի վնասի վերացումը։ Տեղեկացնում ենք նաև, որ ընկերության պատվերով Նինոծմինդայում (NAT230021466) ընթանում են ջրամատակարարման ցանցի վերականգնման աշխատանքներ, որոնք ներառում են նաև Կարլ Մարքս փողոցի ցանցի վերականգնումը։ Նախագծի ավարտից հետո քաղաքը կունենա կայուն, անխափան ջրամատակարարում»։
Նինոծմինդայի Կարլ Մարքս փողոցում ջրի արտահոսքը դադարեցվել է
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Նինոծմինդա քաղաքում հաճախակի են արձանագրվում ջրամատակարարման ցանցի վնասումներ, ինչի պատճառով տարբեր հատվածներում առաջանում են ջրի արտահոսքեր։ NOR-ը շարունակելու է հետևել խնդրին։

