
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 7-ին Իրանին զգուշացրեց նոր, հզոր հարվածի հնարավորության մասին: TruthSocial սոցիալական ցանցում Թրամփը պնդում էր, որ Թեհրանը թուլացել է և այլևս ի վիճակի չէ գերիշխել տարածաշրջանում։
«Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում է նախկինում հարձակման համար չդիտարկված տարածքների և բնակչության լիակատար ոչնչացումը և կյանքի անխուսափելի կորուստը», – գրել է Թրամփը։
Ամերիկայի նախագահը նաև հայտարարել է, որ Իրանը փորձել է վերահսկողություն հաստատել տարածաշրջանի նկատմամբ, բայց ձախողվել է։
«Հազարամյակների ընթացքում առաջին անգամ Իրանը պարտվել է իր շուրջը գտնվող Մերձավոր Արևելքին», – պնդել է ԱՄՆ նախագահը։
Ըստ Թրամփի՝ Թեհրանը «այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ», այլ «պարտվող» և կմնա այդպիսին մինչև հանձնվելը կամ, ավելի հավանական է, լիակատար փլուզումը։

