Կայանալու է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը. պաշտոնական

Կայանալու է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ գոտեմարտը. պաշտոնական

RAF պրոմոուշընը պաշտոնապես հայտարարել է Արման Ծառուկյանի և ամերիկացի Ջորջիո Պուլասի միջև ռևանշի անցկացման մասին:

Ինչպես հաղորդվում է, ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտը կկայանա մարտի 28-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում՝ Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի մրցաշարի շրջանակում։

Հիշեցնենք, որ կողմերի առաջին հանդիպումն ավարտվել էր Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3 հաշվով: Սակայն գոտեմարտի ավարտից հետո միջադեպ էր գրանցվել, որի ընթացքում հայ մարտիկը զանգվածային ծեծկռտուք էր հրահրել:

Լիգայի համահիմնադիր Չադ Բրոնշտեյնը հայտնել է, որ չնայած տեղի ունեցած միջադեպին, Արման Ծառուկյանը չի որակազրկվի և կկարողանա մասնակցել ռևանշին:

Tert.am