
Վրաստանի Ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 17-ը «Մանր խուլիգանություն» հոդվածով վարչական պատասխանատվության է ենթարկվել 2129 անձ։
«Մանր խուլիգանությունը» Վարչական իրավախախտումների օրենսգրքի այն հոդվածներից մեկն է, որի համար հոկտեմբերի 1-ից Վրաստանի իշխանությունները լիազորված են արտաքսել օտարերկրյա քաղաքացիներին։ Արտաքսումից հետո օտարերկրացիներին երեք տարի ժամկետով արգելվելու է մուտք գործել Վրաստան։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մանր խուլիգանության ընդհանուր 2129 դեպք, որոնցից ամենամեծ թիվը գրանցվել է Թբիլիսիում (797), Աջարիայում (638) և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում (181): Դրանցից 1969-ը տղամարդիկ են, իսկ 160-ը՝ կանայք:
Վրաստանում «մանր խուլիգանություն» նշանակում է հասարակական վայրերում հայհոյանք, քաղաքացիների նկատմամբ վիրավորական վարքագիծ կամ հասարակական կարգը և/կամ քաղաքացիների անդորրը խաթարող ցանկացած այլ գործողություն։

