Ձմեռն է մոտենում, իսկ ծախսերը` շատանում

Ձմեռն է մոտենում, իսկ ծախսերը` շատանում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում ձմեռն անցկացնելու համար բնակիչներից պահանջվում է ամսեկան 150-300 լարի գումար:

Նինոծմինդան տիպիկ բարձրալեռնային գոտի է, որը գտնվում է ծովի մակերևույթից 1800-2000 մետր բարձրության վրա:

Այստեղ ձմեռն անհամեմատ ցուրտ է Վրաստանի մյուս շրջանների հետ համեմատած: Նինոծմինդայում ջերմաստիճանը ձմռանը հասնում է մինչև 30 աստիճան ցրտի: Այստեղ ձմռանը բնակիչները նախապատրաստվում են դեռևս ամռան ամիսներից, քանի որ ձմեռը տևում է 6 ամիս և երբեմն էլ ավելի:

Բնակչության մեծ մասը արդեն մի քանի տարի է ձմռանն իրենց տները ջեռուցում են բնական գազով: Իսկ գյուղերում իրավիճակը այլ է, այստեղ բնակիչները իրենց տները ջեռուցում են վառարաններով, որի համար վառելանյութ են ծառայում հիմնականում անասնակուից պատրաստված աթարը կամ փայտը:
Բնակիչների խոսքով` վերջին տարիներին փայտի գինը գնալով ամեն տարի թանկանում է: “Ամռանն աշխատում ենք, փող ենք հավաքում, որպեսզի ձմռանը չմրսենք: Ոմանք փայտ կամ ածուխ են վառում, իսկ հնարավորություն ունեցողները` գազով են ջեռուցում”,- նշեց բնակիչներից մեկը:



Opinion, pooling and voting