
Մարտի 7-ին «Ծաղկազարդ» և «Փարվանա» պարային համույթները ելույթ ունեցան Էջմիածին քաղաքում։ Համույթները հանդիսատեսին ներկայացրել են հայկական ազգային պարերի բազմազան և գունեղ ծրագիր՝ փոխանցելով հայկական մշակույթի շունչն ու ավանդույթները։


Պարուսույց Լուսինե Մզիկյանը NOR-ի հետ զրույցում նշում է, որ երեխաները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել ելույթին և իրենց տաղանդը ներկայացրել լավագույն կերպով։

«Մեր տաղանդավոր երեխաները գեղեցիկ պարերով ներկայացան և արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Օրը լի էր հպարտությամբ, ուրախությամբ ու հայկական պարի գեղեցկությամբ», – ասում է պարուսույցը։
Մասնակիցները արժանացել են մեդալների և պատվոգրերի։
Հարկ է նշել, որ համույթները ելույթ են ունենում տարբեր վայրերում և բեմերում՝ վերադառնալով հաղթանակներով, այդ թվում՝ նաև արտասահմանյան մրցույթներից։






