Թբիլիսիում բնակելի բնակարանները թանկացել են

Թբիլիսիում բնակելի բնակարանները թանկացել են

2026 թվականի հունվարին Թբիլիսիում բնակելի բնակարանների գործարքների թիվը կազմել է 2923 միավոր, ինչը 1.4%-ով ավելի է նախորդ տարվա հունվարի համեմատ,- նշված է Colliers Market Review-ում։

Հետազոտության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում շուկայի չափը աճել է 11.7%-ով և հասել 232 միլիոն ԱՄՆ դոլարի։

«2026 թվականի հունվարին Թբիլիսիում նոր նախագծերի գործարքների թիվը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 1.4%-ով։

Աճը տեղի է ունեցել նորակառույց բնակարանների երկրորդային շուկայի հաշվին, որտեղ գործարքների թիվն աճել է 8%-ով, մինչդեռ առաջնային շուկայում գործարքների թիվը նվազել է 2.3%-ով։

Հին նախագծերում գործարքների թիվն աճել է 1.4%-ով», – կարդում ենք հրապարակման մեջ։

Ինչ վերաբերում է արժեքին, ապա 2026 թվականի հունվարին Թբիլիսիում 1 քմ կշռված միջին վաճառքի գինը տարեկան աճել է 10.5%-ով և կազմել 1193 դոլար։ Սա այն դեպքում, երբ 2025 թվականի նույն ամսին մեկ քառակուսի մետրի միջին գինը կազմել է մոտ 1080 դոլար։