Մահախոսական/Լիանա Գարեգինի Վարդանյան Պետրոսյան

Մահախոսական/Լիանա Գարեգինի Վարդանյան Պետրոսյան

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Լիանա Գարեգինի Վարդանյան Պետրոսյանը` ծնված 1966 թվականին Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գյուղում։ Ամուսնացած էր և բնակվում էր Թբիլիսի քաղաքում։

Հարազատները, բարեկամներն ու ճանաչողները խոր վշտով սգում են սիրելի Լիանայի մահը։ Նրա պայծառ հիշատակը հավերժ կմնա բոլորի սրտերում։

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 14։00-ին Թբիլիսի քաղաքում։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…