Մարտի 11-ին Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնում Միջինքի (Մեծ Պահքի) օրվա առթիվ տեղի ունեցավ «Հայկական գաթայի» ավանդական փառատոնը։

Այս տարի փառատոնը մեկնարկեց Սուրբ Սարգիս եկեղեցում՝ հոգևոր աղոթքով, եկեղեցական ծիսակարգով և Ռաֆայել Ջավախ կրթամշակութային կենտրոնի «Առավոտ Լուսո» երգչախմբի սաների երգեցողությամբ (Ղեկավար՝ Իրինա Քոլյան)։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը օրհնեց եկեղեցի բերված գաթաները՝ փոխանցելով իր օրհնությունն ու բարեմաղթանքները ներկաներին։


Եկեղեցական արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց կրթամշակութային կենտրոնի բակում։ Տոնական մթնոլորտը ուղեկցվեց մշակութային ծրագրով՝ հանդես եկավ կենտրոնի «Ծաղկազարդ» պարային համույթը (պարուսույց՝ Լուսինե Մզիկյան)։

Այս տարի փառատոնին ներկայացվեց 70 գաթա։ Մրցույթին մասնակցած 27 մասնակիցներ արժանացան նվերների։
Ժյուրիի որոշմամբ լավագույն գաթայի հեղինակ ճանաչվեց Վահան Պոդօղլյանը։
Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ զրույցը՝ աուդիոնյութում․











