Վառելիքը թանկանում է, իսկ տաքսինե՞րը․ Ինչ են ասում Նինոծմինդայում վարորդները

Վառելիքը թանկանում է, իսկ տաքսինե՞րը․ Ինչ են ասում Նինոծմինդայում վարորդները

Նինոծմինդայում վերջին օրերին լուրեր են տարածվում, որ վառելիքի գները թանկացել են։ NOR-ը մարտի 13-ին փորձեց պարզել, թե ինչ իրավիճակ է բենզալցակայաններում և արդյոք իրականում գրանցվել է գների փոփոխություն։

Բենզալցակայաններում գները ներկայումս հետևյալն են․

  • Պրեմիում բենզին – 2․97 լարի
  • Եվրո ռեգուլյար – 2․87 լարի
  • Դիզել – 3․07 լարի
  • Եվրո դիզել – 3․17 լարի

Մինչդեռ մեկ այլ բենզալցակայանում գները ավելի բարձր են․

  • Պրեմիում – 3․20 լարի
  • Եվրո ռեգուլյար – 3․05 լարի
  • Եվրո դիզել – 3․32 լարի
  • Դիզել – 3․15 լարի

Եթե համեմատենք NOR-ի նախորդ՝ փետրվարի 4-ի հրապարակած տվյալների հետ, ըստ որոնց Նինոծմինդայում պրեմիում բենզինը վաճառվում էր 2․78–2․79 լարի, իսկ ռեգուլյար բենզինը 2․65–2․68 լարի, ապա ներկայումս որոշ բենզալցակայաններում նկատվում է զգալի բարձրացում։

  • Պրեմիում բենզին – նախկինում կազմում էր 2.78–2.79 լարի, այժմ բենզալցակայաններում վաճառվում է 2.97–3.20 լարի։ Այսպիսով գինը աճել է մոտ 18–42 թեթրի։
  • Եվրո ռեգուլյար բենզին – նախկինում 2.65–2.68 լարի, այժմ 2.87–3.05 լարի։ Աճը կազմում է մոտ 19–40 թեթրի։
  • Դիզելային վառելիք – նախկինում 2.69–2.75 լարի, այժմ 3.07–3.15 լարի։ Գինը բարձրացել է մոտ 32–46 թեթրի։
  • Եվրո դիզել – նախկինում 2.79–2.90 լարի, այժմ 3.17–3.32 լարի։ Թանկացումը կազմում է մոտ 27–53 թեթրի։

Այսպիսով, ընդհանուր առմամբ տարբեր տեսակի վառելիքի գները աճել են մոտավորապես 18–53 թեթրիով մեկ լիտրի հաշվով՝ կախված տեսակից և բենզալցակայանից։

Վառելիքի գների փոփոխությունը ազդում է նաև տրանսպորտային ծառայությունների վրա։ Նինոծմինդայի որոշ տաքսիստներ նշում են, որ արդեն բարձրացրել են ուղևորափոխադրումների սակագները, քանի որ վառելիքի թանկացումը մեծացնում է իրենց ծախսերը։

Միևնույն ժամանակ կան վարորդներ, որոնք ասում են, որ դեռ չեն թանկացրել ծառայությունը։ Նրանց խոսքով՝ եթե որոշեն բարձրացնել գինը, ապա դա պետք է արվի բոլորը միասին, քանի որ առանձին բարձրացնելու դեպքում հաճախորդներ կարող են կորցնել։

«Միայն ինձանից չէ կախված։ Կան վարորդներ, ովքեր գազով են վարում և ասում են, որ իրենց համար ձեռնտու է, բայց գազն էլ կարող է թանկանալ։ Ի վերջո, գազն էլ վառելանյութ է։ Ես, օրինակ, բենզինով եմ վարում և գազի համակարգ չունեմ»,-ասում է տաքսիստներից մեկը։

Տաքսիստները նաև դժգոհում են քաղաքի և շրջակա ճանապարհների վիճակից։ Նրանց խոսքով՝ վատ ճանապարհները ավելացնում են մեքենաների ծախսերը, արագ մաշվում են անվադողերը և ավտոմեքենայի այլ մասերը, ինչը ևս հանգեցնում է ծառայությունների գնի բարձրացման մասին։

Radio NOR · Վառելիքի և տաքսի ծառայության թանկացում

Վառելիքի գները Նինոծմինդայում

Հարկ է նշել, որ նավթի գների աճը պայմանավորված է վերջերս տեղի ունեցած Իրանի վրա ԱՄՆ – Իսրաելական ուժերի հարվածից հետո։