Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ

Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին գաղտնի Մոսկվա է տեղափոխվել ռուսական ռազմական ինքնաթիռով և բուժում է ստանում Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնում է Քուվեյթի «Ալ Ջարիդա» թերթը։

Պարբերականի տվյալներով՝ տարհանումն իրականացվել է գաղտնի գործողության շրջանակներում այն բանից հետո, երբ Մոջթաբա Խամենեին վնասվածքներ է ստացել:

Նշվում է, որ Իրանից մեկնելուց հետո նա տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ այժմ բուժում է ստանում: Թեհրանի կամ Մոսկվայի կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել:

Իսկ ավելի ուշ Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին տեղեկություն է հաղորդել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին։

«Հեղափոխության առաջնորդը լավ առողջական վիճակում է և լիովին վերահսկում է իրավիճակը»։

Tert.am