Համերգ Մշակույթի կենտրոնում՝ նվիրված Մարտի 8-ին

Համերգ Մշակույթի կենտրոնում՝ նվիրված Մարտի 8-ին

Մարտի 15-ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգային ծրագիր՝ նվիրված կանանց միամսյակին։

Համերգային ծրագիրը կազմակերպել էր Նինոծմինդայի մշակույթի կենտրոնը՝ պարուսույցներ Լուսինե Մզիկյանի և Ֆիալա Բաբոյանի, ինչպես նաև երգչուհի Հայաստան Իսպիրյանի մասնակցությամբ։

Երեխաները հանդես եկան երգերով և պարերով, ինչպես հայկական, այնպես էլ վրացական։

Նշենք, որ մարտի 3-ին Վրաստանում նշվում է Մայրության օրը։ Մարտի 8-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր։ Իսկ ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր։ Այս երեք օրերը, թեև նշվում են տարբեր երկրներում և տարբեր օրերին, միևնույն գաղափարն ունեն՝ մեծարել կնոջը։