Կթանկանա նաև 3-ից 6 տարեկան մեքենաների ներմուծումը

Կթանկանա նաև 3-ից 6 տարեկան մեքենաների ներմուծումը

Վեց տարուց ավելի օգտագործված ավտոմեքենաների ներմուծման թանկացումից հետո, կթանկանա նաև 3-ից 6 տարեկան մեքենաների ներմուծումը։ Եթե փոփոխությունները խորհրդարանում հաստատվեն և ուժի մեջ մտնեն, 0-ից 6 տարեկան ավտոմեքենաների համար կսահմանվի ընդհանուր դրույքաչափ՝ 1.5 լարի։

Եթե անձը ցանկանում է մաքսազերծել 3 տարեկան ավտոմեքենա, որի շարժիչի ծավալը 2000 խորանարդ սանտիմետր է (2.0), ապա մաքսազերծումն այս պահին արժե 2800 լարի։ Փոփոխություններից հետո այդ գինը կբարձրանա մինչև 3000 լարի։

Կրկին 2.0 շարժիչ ունեցող ավտոմեքենայի օրինակով՝

  • 4 տարեկան ավտոմեքենայի դեպքում մաքսազերծման ներկայիս վճարը 2400 լարի է, իսկ փոփոխություններով՝ 3000 լարի;
  • 5 տարեկան ավտոմեքենայի համար 2000 լարին կդառնա 3000 լարի;
  • 6 տարեկան ավտոմեքենայի համար 1600 լարիին կդառնա 3000 լարի:

Սկզբնական շրջանում «Վրացական երազանք»-ը ծրագրում էր ամբողջությամբ արգելել 6 տարեկանից հին ավտոմեքենաների ներկրումը, ինչը դժգոհություն առաջացրեց ավտոսեփականատերերի և ոլորտի ներկայացուցիչների շրջանում:

Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ դրա փոխարեն 6 տարեկանից հին մեքենաների համար կսահմանվի մաքսազերծման բարձրացված սակագին:

Մաքսազերծման վճարը սահմանվել է 4.5 լարի՝ մեկ խորանարդ սանտիմետրի համար: