Մարտի 21-22-ը Թբիլիսիում հասարակական տրանսպորտը անվճար կլինի

Մարտի 21-22-ը Թբիլիսիում հասարակական տրանսպորտը անվճար կլինի

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության կապակցությամբ, մարտի 21-ին և 22-ին հասարակական տրանսպորտը կլինի անվճար։

Անվճար տրանսպորտ կտրամադրվի նաև շրջաններից Թբիլիսի մեկնել ցանկացողներին։

Որոշումը կայացրել է Իլյա II-ի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծված պետական ​​հանձնաժողովը։

«Հանձնաժողովի որոշման համաձայն՝ ուղևորներին անվճար կսպասարկի նաև «Վրացական երկաթուղի»-ն։ Լրացուցիչ ծառայություններ կմատուցվեն ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտով», – ասվում է հայտարարության մեջ։

Ամենայն Վրաստանի պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին և կթաղվի Սիոնիի տաճարում մարտի 22-ին։