
Նինոծմինդայի «Սայաթ-Նովա» երգչախումբը մասնակցել է Երևանում անցկացված «Արտ Մյուզիք արվեստի Երևան 2026» միջազգային մրցույթ-փառատոնին։
Մրցույթ-փառատոնը համախմբել է 14 եվրոպական երկրներից ժամանած ստեղծագործական խմբերի, որոնց կողքին պատվով հանդես է եկել նաև Նինոծմինդան ներկայացնող «Սայաթ-Նովա» երգչախումբը։

Հայաստան Իսպիրյանի հետ հարցազրույցը փառատոնի վերաբերյալ կարող եք լսել աուդիոնյութում՝
Երգչախմբի սաները իրենց բարձրակարգ կատարումների համար պարգևատրվել են պատվոգրերով, դիպլոմներով և վկայականներով։ Նշենք, որ մրցույթի շրջանակում աշակերտները նաև արժանացել են մեդալների, որոնք նրանց կհանձնվեն ապրիլ ամսին։
Վկայականով են պարգևատրվել նաև «Սայաթ-Նովա»-ի երգուսույց Հայաստան Իսպիրյանը և Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանը։
Տեսանյութ՝

