
Հայաստանի Հանրապետության նախագահը ժամանել է Թբիլիսի՝ մասնակցելու Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանին դիմավորել են արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին և նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն։
Վահագն Խաչատրյանը պատվիրակության հետ կմասնակցի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։

