
Մարտի 23-ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրում տեղի ունեցավ «Սայաթ-Նովա» երգչախմբի սաների պարգևատրման հանդիսավոր արարողությունը՝ երգուսույց Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ։
Միջոցառման ընթացքում Երևանում անցկացված «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցած սաներին հանձնվեցին դիպլոմներ, պատվոգրեր և մեդալներ՝ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար։
Երգուսույց Հայաստան Իսպիրյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց մասնակիցների ծնողներին՝ ընդգծելով, որ նրանք մշտապես եղել են երեխաների կողքին և ցուցաբերել մեծ աջակցություն։
Նա նաև բարձր գնահատեց սաների մասնակցությունը։
Մանրամասները տեսանյութում․

