Վրաստանում խաղամոլների առջև կազինոները դռները կփակեն

Վրաստանում խաղամոլների առջև կազինոները դռները կփակեն

Վրաստանի Ֆինանսների նախարարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագծերի փաթեթ, որոնց հանմաձայն մոլեխաղերի համար հաստատություներում կարգելեն խաղալ երկրի մինչեւ 21 տարեկան քաղաքացիներին, օտարերկրյա մինչեւ 18 տարեկան քաղաքացիներին, ինչպես նաեւ խաղամոլներին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Խախտման դեպքում՝ հաստատությունը պետք է 5 հազար լարի տուգանք վճարի(ավելի քան 1900 դոլար), իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 10 հազար լարի(ավելի քան 3800 դոլար):

Ուղղումները պետք է մտցվեն Վրաստանի Վարչական խախտումների օենսգրքում:

Խաղային հաստատությունները պարտավոր կլինեն բոլոր այցելուներին ստուգել խաղերից կախում ունեցող անձանց ռեեստրում:

www.news.am