
Վրաստանի միջանցքով բեռնատարների տարանցման անկումը պահպանվել է նաև հունվար-փետրվար ամիսներին:
Պետական գանձարանի տվյալներով՝ տարվա առաջին 2 ամսում բյուջե է մուտքագրվել 23 մլն 707 հազար լարիի ճանապարհից օգտվելու վճար, ինչը տարեկան կտրվածքով 3%-անոց անկում է: Հունվար-փետրվարին Վրաստանի ճանապարհներից օգտվել է 67 հազար 736 բեռնատար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բեռնատարների քանակը կազմում էր 69 հազար 998:
Միայն փետրվարին Վրաստանի ճանապարհներից օգտվել է 36 հազար 375 բեռնատար, և բյուջե է մուտքագրվել 12,7 մլն լարի:
Հատկանշական է, որ 2025 թվականին բյուջե է մուտքագրվել 171,2 մլն լարի ճանապարհից օգտվելու վճար: 2025 թվականին Վրաստանի ճանապարհներից օգտվել է 489 հազար 391 միջազգային բեռնատար ավտոմեքենա: 2024 թվականին բեռնատարների քանակը կազմում էր 512 հազար 665:

