
Ընտանիքի երկու անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարած դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալվել է 1971 թվականին ծնված Դ.Ր.-ն:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մեղադրյալը կենցաղային հողի վրա ծագած վեճի պատճառով սառը զենքով կրծքավանդակի շրջանում վնասվածքներ է հասցրել մորն ու եղբորը, ինչի հետևանքով երկուսն էլ տեղում մահացել են:
Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիում: Հանցագործության գործիք զենքն առգրավվել է որպես իրեղեն ապացույց:
Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 11 պրիմ 109-րդ հոդվածի կետերով, ինչը նախատեսում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

