Անմխիթար վիճակում գտնվող Տամբովկայի ծիսական տան համար հայտարարվել է մրցույթ

Անմխիթար վիճակում գտնվող Տամբովկայի ծիսական տան համար հայտարարվել է մրցույթ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Տամբովկա գյուղի ծիսական տունը երկար ժամանակ գտնվում է անմխիթար վիճակում։ Ինչպես տեղեկացավ NOR ռադիոկայանը, անցած տարի փոխվել են տանիքը և մի քանի պատուհաններ, սակայն խնդիրը չի լուծվել։ Այնտեղ արարողություններ անցկացնել հնարավոր չէ, քանի որ տեղումների ժամանակ ջուրը կաթում է մարդկանց վրա։ Ծիսական տան վերանորոգումը համայնքի համար մեծ կարևորություն ունի։ Եթե որևէ արարողություն է տեղի ունենում, մարդիկ այլընտրանքի բացակայության պատճառով ստիպված են այն հենց այնտեղ կազմակերպել։

Տամբովկա գյուղի ծիսական տան վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հայտարարվել է մրցույթ։

Ըստ հրապարակված տվյալների՝ ծրագրի նախնական (մոտավոր) արժեքը կազմում է 203 020 լարի։

Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ամբողջությամբ՝ 2026 թվականի տեղական բյուջեի միջոցներով (100%)։

Գնումների հայտարարությունը հրապարակվել է 2026 թվականի մարտի 9-ին։

Մրցույթի շրջանակում առաջարկների ընդունման գործընթացը կմեկնարկի 2026 թվականի մարտի 27-ին և կավարտվի մարտի 30-ին։