
Պաշտպանության ուժերում ծառայության վերաբերյալ փոփոխություններ են կատարվել «Պաշտպանության օրենսգրքում», որը մշակել է Պաշտպանության նախարարությունը և ներկայացրել խորհրդարանի քննարկմանը։
Օրենսգրքի գործող տարբերակի համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողը պայմանագրի դադարեցման դեպքում կընդգրկվի Պաշտպանության ուժերի պահեստազորում, եթե պայմանագրի դադարեցման պահին ունի 12 ամիս ծառայության փորձ։ Եթե նրա փորձը 12 ամսից քիչ է, ապա կզորակոչվի զորակոչիկների ազգային զինվորական ծառայության՝ 6 կամ 8 ամիս ժամկետով։
Առաջարկված փոփոխությամբ՝ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը պայմանագրի դադարեցման դեպքում ավտոմատ կերպով կտեղափոխվի զորակոչիկների 8-ամսյա ազգային զինվորական ծառայության, եթե չունի զորակոչից ազատման կամ հետաձգման իրավունք կամ ընտանեկան դժվարին իրավիճակ, որը հաստատված է համապատասխան փաստաթղթերով։

