Մրցույթ է հայտարարվել Ջիգրաշենում ժամանցի գոտու կառուցման համար

Մրցույթ է հայտարարվել Ջիգրաշենում ժամանցի գոտու կառուցման համար

Քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել հայտարարել Ջիգրաշեն գյուղում ժամանակակից ժամանցի գոտու կառուցման համար

Մրցույթի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 40,000 լարի՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, և ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով։ Ըստ պայմանների՝ հաղթող կազմակերպությունը պարտավորվում է աշխատանքներն ավարտել 84 օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանագրի կնքումից հետո։

Նկարը վերցված է մրցույթի կայք էջից․

Առաջարկների ընդունումը կմեկնարկի մարտի 27-ին և կշարունակվի մինչև մարտի 30-ը։ Մրցույթին մասնակցող կազմակերպություններից պահանջվում է նաև ներկայացնել 400 լարիի չափով ապահովագրական երաշխիք։

Ծրագրի նպատակն է բարելավել համայնքի բնակիչների առօրյան՝ ստեղծելով հարմարավետ և անվտանգ տարածք հանգստի, ժամանցի և սոցիալական ակտիվության համար։ Նախագիծը ներառում է շինհրապարակի նախապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև այգու կազմակերպում, ինչը կնպաստի գյուղի տեսքի բարելավմանը և բնակիչների կյանքի որակի բարձրացմանը։

Նախաձեռնությունը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ Ջիգրաշեն գյուղում համայնքային կյանքի ակտիվացման և բնակչության համար նոր հանրային տարածքների ստեղծման ուղղությամբ։