Վրաստանի խորհրդարանն անցնում է նոր Սահմանադրությունում ուղղումների վրա աշխատանքի։
Նոր Սահմանադրությունն ընդունվել էր 2017 թվականի հոկտեմբերի 13-ին։ Համապատասխան օրինագիծը նախաձեռնվել էր նոյեմբերի 2-ին խորհրդարանի 116 անդամների կողմից, դրա նպատակը հանդիսանում է նոր Սահմանադրությունում Վենետիկյան հանձնաժողովի առանձին խորհուրդների արտացոլումը, գրում են վրացական լրատվամիջոցները:
Համաձայն օրինագծի՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները կստանան ընտրական բլոկեր ստեղծելու մեկանգամյա իրավունք։ Բացի այդ, կվերացվի բոնուսային համակարգը, որը խորհրդարանում չբաշխված մանդատները տրամադրում է ընտրություններում առաջին տեղ դուրս եկած կուսակցությանը։
Ուղղումներ կմտցվեն նաև Սահմանադրական դատարանի լիազորությունների մասին դրույթներում, որոնք վերաբերում են ընտրական օրենսդրության սահմանադրականության վերանայմանը։
Նոյեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանը սկսել է օրինագծի համաժողովրդական քննարկման ընթացակարգ, ինչի հետ կապված ստեղծվել է 10 մարդուց կազմված հատուկ հանձնաժողով։