Նինոծմինդայից Ռոբերտ Մղդեսյանը ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)

Նինոծմինդայից Ռոբերտ Մղդեսյանը ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)

Նինոծմինդայից Ռոբերտ Մղդեսյանը ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին։ Ռոբերտը սովորում է Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոցի 12-րդ դասարանում։

Ընդունելության քննությունները անցկացվել են երեք փուլով և ամբողջությամբ անգլերեն լեզվով։ Ռոբերտը նշում է, որ ընտրել է այս մասնագիտությունը, քանի որ դեռ փոքրուց հետաքրքրված է եղել պատմությամբ և նրան միշտ հետաքրքրել է, թե ինչպես են տարբեր երկրներ համագործակցում միմյանց հետ։

Ռոբերտ Մղդեսյանը ՀԱՀ ընդունվելու համար սկսել է պատրաստվել գրեթե մեկ տարի առաջ և ընդունվել բարձր բալերով։

Ռոբերտը ընդգծում է, որ այս մեկ տարվա ընթացքում հիմնական դժվարությունը տեղեկատվության պակասն էր։ Չնայած այդ դժվարություններին, նա նշում է, որ այս ամբողջ ընթացքում իր կողքին միշտ եղել է մայրիկը՝ աջակցելով և ոգեշնչելով։

Մանրամասները տեսանյութում․