Ախալքալաքի օրը նշվելու է նոյեմբերի 12-ին

Ախալքալաքի օրը նշվելու է նոյեմբերի 12-ին

Երկու տարի շարունակ հետաձգվող քաղաքի տոնը Ախալքալաքի Շրջանային վարչությունը պատրաստվում է տոնել նոյեմբերի 12-ին Ախալքալաքի կենտրոնական հրապարակում, Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ: Այս մասին գրում է Jnews.ge լրատվական կայքը:

Տոնակատարության ընթացքում ավանդաբար ելույթ կունենան տեղի հայկական և վրացական պարի և երգի համույթները: Կլինի տոնական հրավառություն և ռեստորան 177 մարդու համար: Այդ նպատակով Ախալքալաքի շրջանի 2017 թ.-ի բյուջեից հատկացվել է 6000 լարի:

Ախալքալաքի շրջանը 4 տոնակատարությունների, ինչպես նաև «Ախալքալաքի օրվա» կապակցությամբ տենդեր-մրցույթ հայտարարվեց այս տարվա օգոստոսին: Տենդեր-մրցույթը հաղթեց ՍՊԸ «Սամոսվալի-1»` 11 577 լարի չափով: Այդ գումարից 6000-ը նախատեսված է քաղաքի օրվա տոնակատարության համար, որի սցենարը ոչնչով չի տարբերվում մնացած տոներից (Ջիվանի, Հավասի, մայիսի 9-ը…)՝ այսինքն լինելու է համերգ և ճաշկերույթ:

Մանրամասները կարդացեք՝ սեղմելով այս հղման վրա http://jnews.ge



Opinion, pooling and voting