Փաստաբանն ու իր կինը 20-ամյա աղջան պատուհանից նետել են

Փաստաբանն ու իր կինը  20-ամյա աղջան պատուհանից նետել են

Երևանում 20-ամյա ուսանողուհու սպանության համար կալանավորվել է փաստաբան Արամ Թումանյանը. նա և կինը աղջկան նետել են պատուհանից: Երևանում բացահայտվել է մի սպանություն, որի սյուժեն կբավականացներ փաստավավերագրական ֆիլմի համար:

Արաբկիրի քննիչները բացահայտել են 2022 թվականին Մամիկոնյանց փողոցում տեղի ունեցած 20-ամյա ուսանողուհի Ինգա Ա.-ի դաժան սպանությունը, որը շուրջ 4 տարի քողարկված է եղել որպես ինքնասպանություն։ Պարզվել է, որ փաստաբան Արամ Թումանյանն ու նրա կինը աղջկան նախ հարվածել են բութ առարկայով, ապա հանցանքի հետքերը կոծկելու նպատակով նրան ցած նետել 3-րդ հարկի խոհանոցի պատուհանից։ Այս պահին փաստաբանը կալանավորված է, իսկ նրա կնոջ նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու արգելք։