Եվրոպական ավիաընկերությունները բարձրացնում են տոմսերի գները

Եվրոպական ավիաընկերությունները բարձրացնում են տոմսերի գները

Politico-ն գրում է, որ եվրոպական ավիաընկերությունները սկսել են բարձրացնել տոմսերի գները՝ Իրանի շուրջ պատերազմից հետո ավիացիոն կերոսինի կտրուկ թանկացման ֆոնին: Lufthansa-ի ղեկավար Կարստեն Շպորը հայտարարել է, որ ոլորտը չի կարող փոխհատուցել ծախսերի աճը. նրա խոսքով՝ ավիաընկերության միջին շահույթը կազմում է մոտ 10 եվրո մեկ ուղևորից, ուստի լրացուցիչ ծախսերը ստիպված են փոխանցել հաճախորդներին, գրում է Bild-ը:

Ոլորտային աղբյուրների տվյալներով՝ Եվրոպա մատակարարվող կերոսինի գինն այս շաբաթ մոտեցել է տոննայի դիմաց 1700 դոլարի, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է մինչև ռազմական գործողությունների սկիզբը եղած մակարդակը: Գների աճը կապված է Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի և վառելիքի մատակարարման ռիսկերի հետ:

Որոշ փոխադրողներ արդեն կրճատում են չվերթերը: Սկանդինավյան SAS ավիաընկերությունը հայտարարել է մոտ հազար չվերթի չեղարկման մասին, առաջին հերթին՝ Նորվեգիայի ներքին թռիչքների: Ընկերությունում հայտարարել են, որ վառելիքի թանկացումը լուրջ հարված է դարձել ողջ ավիացիոն ոլորտի համար: